Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Նոր-Նորքի թաղապետը ծեծի է ենթարկել ընդդիմադիր բլոգերին

Նոր-Նորքի թաղապետը ծեծի է ենթարկել ընդդիմադիր բլոգերին
30.04.2025 | 12:25



Նոր Նորքի թաղապետը, որը աչքի էր ընկել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարությամբ (ինչը, շեշտեմ` թաղապետի լիազորությունների մեջ չի մտնում), այժմ էլ խուլիգանական պահվածք է ցուցաբերել իր ապիկարությունը բացահայտող բլոգերի նկատմամբ։

Այդ վարքագիծը մեր կողմից խստորեն դատապարտելի է։

Քաղաքականության մեջ տեղ չպետք է ունենան վիրավորանքները, առավել ևս՝ բռնի ուժի կիրառումը, հատկապես երբ այն ուղղված է ընդդիմադիրների դեմ, որոնք պարզապես կատարում են իրենց աշխատանքը։

Միևնույն ժամանակ, ես զարմացած չեմ այդ անձնավորության նման լկտի պահվածքով։

Ի՞նչ կարելի էր սպասել «ՔՊ»-ի հետ կոալիցիա կազմած ուժից կամ դրա առանձին ներկայացուցիչներից։

Շատ ծիծաղելի է, երբ «եվրոպական արժեքներից» բարձրաձայն խոսող այս մարդիկ՝ առաջին իսկ անհարմար հարցից հետո, վերածվում են խուլիգանների։ Պարզվում է՝ նրանց եվրոպամոլությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են ազատ խոսքն ու հաշվետվություն տալու պարտավորությունը։

«Հանրապետություն» կուսակցությունը՝ իր առաջնորդ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, պետք է մերժվի հասարակության կողմից և նետվի քաղաքական աղբանոց։

Եթե կարծում եք, որ ընտրություններից առաջ կրկին կարողանալու եք ժողովրդին խաբել, չարաչար սխալվում եք, տիկնայք և պարոնայք։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/watch?v=1226843859073441

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ